|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ազգային ժողովում քննարկվում է Հայաստան-Չինաստան երկկողմ համաձայնագիրը, որով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները սովորական անձնագրերով Չինաստան այցելելիս պարտավոր չեն վիզա ստանալ և հակառակը։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի տեղեկացմամբ՝ համաձայնագիրը կնքվել է մայիսին, ու այն հնարավորություն է տալիս մինչև 90 օր տևողությամբ այցեր ունենալ առանց վիզա ստանալու։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կառավարությունը դեռևս հուլիսի 11-ին ընդունել էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը: