|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում, ըստ Yerkir.am-ի, որոշում կայացրեց Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար»,-ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ այդ պաշտոնից հրաժարական էր տվել Սարհատ Պետրոսյանը: Նա հայտարարել էր, որ խնդիրներ ունի Քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարների հետ: