|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ. Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
Հեռագրում, մասնավորապես, նշված է.
«Խոր վշտով տեղեկացա բալետի անվանի արտիստ, պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան մասին: Բալետային բազմաթիվ հայտնի ներկայացումներում իր ելույթներով Մաքսիմ Մարտիրոսյանի կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան հանդիսատեսի հիշողության մեջ: Միաժամանակ, բարձր է գնահատվում մեծանուն պարուսույցի դերը հայկական բալետին արժանի հետևորդներ թողնելու գործում:
Խորին ցավակցություն եմ հայտնում Մաքսիմ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և տաղանդի երկրպագուներին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր կյանքից հեռացել է բալետի արտիստ և պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանը: