|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Մոնիթորինգի միջոցով ֆիքսել ենք հրապարակումները և դրանց հիման վրա Դատախազությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն»,- ասաց Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ ուսումնասիրության ընթացքի մասին Դատախազությունը կտեղեկացնի։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 26-ին հերքել էր նախորդ իշխանությունների օրոք օլիգարխ համարվող, իսկ ներկա իշխանությունների բնորորշմամբ գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից ԿամԱԶ նվիրատվությունը, սակայն նոյեմբերի 28-ին պաշտոնապես հաստատվեց, որ«Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանին է նվիրել «ԿամԱԶ» մակնիշի 3 աղբատար մեքենա։