|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեք կանայք Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, ինչի մասին նոյեմբերի 28-ին հայտնել է The Hill հրատարակությունը: Սոնդլանդը հանգուցային վկաներից մեկն է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործի՝ Կոնգրեսի հետաքննությունում։
Նիկոլ Վոգելը, Ջանա Սոլիսը եւ Նատալի Սեփթը հայտնել են, որ Սոնդլանդը համբուրել կամ փորձել է դա անել առանց իրենց համաձայնության, իսկ նրանցից մեկը պնդում է, որ նա մերկացել է իր առջեւ: Բացի դրանից, բոլոր երեքից մերժումներ ստանալուց հետո Սոնդլանդն իբր նրանց խոչընդոտել է պրոֆեսիոնալ իմաստով: Այդ էպիզոդներն, ինչպես պնդում են մեղադրող կանայք, տեղի են ունեցել մինչեւ Սոնդլանդի դեսպան նշանակվելը:
Դիվանագետն ինքն ամեն ինչ կտրականապես ժխտում է, գրում է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: