|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մեկնարկել է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովը:
Խորհրդաժողովին իրենց մասնակցությունն են բերել բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, առանձին մտավորականներ և քաղաքագետներ:
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են ազգային պետականությանը, կրթական, մշակութային և լեզվական քաղաքականություններին առնչվող հարցեր, փորձ է արվելու ուղենշել մտավորականության և պետական կառույցների անելիքներն ու խնդիրները:
Նախաձեռնող խումբը նպատակ ունի այս հարթակը դարձնել շարունակական՝ արծարծելու և արժևորելու հանրությանը հուզող հոգևոր - մշակութային խնդիրները:
Խորհրդաժողովի պատասխանատուներն են ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արծվիկ Մինասյանը: