|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ. այս մասին ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտնեցին պատվիրակության անդամները:
Բեղլոյանը մանրամասնեց` դա պատվիրակության մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է: «ՀՀ պատգամավորական ներկայացուցչության ստատուսը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում բարձրացվեց: Կոնսենսուսով, բոլոր երկրների ստորագրությամբ հաստատվեց իմ թեկնածությունը՝ որպես փոխնախագահ:»,- պարզաբանեց Բեղլոյանը:
Հիշեցնենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 54-րդ նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 19-21-ը: