|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր անձնական հաշվում կոչով դիմել է Իրանի ցուցարարներին՝ ուղարկել լուսանկարներ և տեսանյութեր, որպեսզի Վաշինգտոնը կարողանա մարդու իրավունքները ոտնահարելու հիմքով պատժամիջոցներ կիրառել. հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
«Ես խնդրել եմ իրանցի ցուցարարներին՝ ուղարկել լուսանկարներ, տեսանյութեր և տեղեկություններ, որոնք փաստում են ցուցարարների նկատմամբ հետապնդումների մասին: ԱՄՆ-ը դրանց ընթացք կտա և պատժամիջոցներ կսահմանի խախտումների համար»,- նշել էր Պոմպեոն:
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Իրանում բենզինի թանկացման պատճառով հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ մեղադրել էր Իրանի ղեկավարությանը համացանցը արգելափակելու մեջ և իր աջակցությունն էր հայտնել իրանցի ցուցարարներին: