|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոտ 10 տարի անց Շվեդիան դադարեցրել է WikiLeaks հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հետաքննությունը բռնաբարության գործով: Դատախազ Էվա-Մարի Պերսոնը հայտարարել է, որ քննության մեջ օգտագործված բանավոր ապացույցները բավարար համոզիչ չեն:
Դատախազը մտադիր չէ հարցաքննել Ասանժին, քանի որ կարծում է՝ նրա ցուցմունքը չի կարող լույս սփռել տեղի ունեցածի վրա:
Հիշեցնենք, որ ներկայում Լոնդոնի բանտերից մեկում գտնվող| 48-ամյա ավստրալիացի Ասանժը մշտապես հերքել է բռնաբարության մեղադրանք: Գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո նա 7 տարի ապաստանել էր Լոնդոնում էկվադորի դեսպանատանը` նաեւ այս գործի պատճառով Շվեդիա արտաքսվելուց խուսափելու համար: