|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկության փոխանակման մասին՝ փոխադրամիջոցների և ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ. Yerkir.am-ին հայտնում են ՊԵԿ-ից:
Բացի այդ, Վրաստանի ֆինանսների նախարարության Պետեկամուտների ծառայության և Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի միջեւ ստորագրվել է հուշագիր բեռնված փոխադրամիջոցների էլեկտրոնային կնիքի ներդրման պատրաստակամության մասին։
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Պետեկամուտների նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Վրաստանի Պետեկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն։