|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի լուծում տա Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Ռիա «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ինքնաթիռում հայտնել է լրագրողներին՝ Թրամփի հետ հանդիպումից վերադառնալիս:
Էրդողանը նաև հայտնել է, որ Թրամփին և սենատորներին մանրամասն տեղեկություններ է հաղորդել հայկական հարցի և 1915-ի իրադարձությունների մասին:
Հիշեցնենք, որ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը արգելափակել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը սենատի կողմից: