|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի ծայրամասում Եվրոպայում ընկերության առաջին գործարանը կառուցելու մտադրության մասին:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, նոր գործարանը կստանա Gigafactory 4 անվանումը և տեղակայված կլինի Բրադենբուրգում Վիլի Բրանդտի անվան օդանավակայանի մոտակայքում, որը կառուցման փուլում է գտնվում է:
Եվրոպական ձեռնարկությունը կզբաղվի մարտկոցների, ուժային համակարգերի արտադրությամբ: Բացի այդ, գերմանական գործարանում կհավաքվեն Tesla Model 3 սեդանն ու Tesla Model Y կոմպակտ քրոսովերը:
Ընկերությունն արդեն թափուր աշխատատատեղերի հայտարարություն է տվել Գերմանիայում: Աղբյուրի տվյալներով՝ գործարանը թույլ կտա 10,000 աշխատատեղ ստեղծել: