|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանում՝ չհայտարարված վայրում հայտնաբերված ուրանի մասնիկների պատճառով քաղաքական հիստերիա բարձրացնելը սխալ դիրքորոշում է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները ուրանի մասնիկներ են հայտնաբերել իրանական օբյեկտում, որի մասին նախկինում չի հաղորդվել:
Ռյաբկովի պնդմամբ՝ ռուսական կողմի դիրքորոշումն այն է, որ Իրանին և ԱԷՄԳ-ի քարտուղարությանը հնարավորություն ընձեռվի ամբողջությամբ պարզաբանել ստեղծված ամբողջ իրավիճակը:
Փոխնախարարը նաև հավելել է, որ այժմ ոմանց, այդ թվում՝ ազդեցիկ ուժերի կողմից նոր բացահայտված հանգամանքները շահարկելու միտում կա: