|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կանչվել ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել բողոքի նոտա՝ Արցախի Հանրապետության պաշտոնյաների՝ Մոսկվա կատարած այցի պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հղումով:
Խոսքը գնում է Արցախի Հանրեպության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի և Մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի մասին:
Ըստ Բաքվի արտաքին գերատեսչության՝ «նմանատիպ այցերը կրում են պռովոկացիոն բնույթ և ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:
Նշենք, որ հայ պաշտոնյաները աշխատանքային այցով Մոսկվա էին այցելել նոյեմբերի 3-ին, որտեղ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին մասնակցել էին արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտի «Վելանս» վոկալային խմբի համերգին: Միջոցառումը տեղի էր ունենում «Հայկական մշակույթի աշնանային շրջանի» փառատոնի շրջանակներում: