|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պենտագոնը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու գործողության առաջին տեսանյութը և լուսանկարը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Կարճ տեսանյութում ներկայացված է այն շենքը, որում, ըստ Միացյալ Նահանգների, ահաբեկիչն էր: Կադրերում տեսանելի է, թե ինչպես է շինությունը երկու կողմից շրջապատվում մարդկանցով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ԻՊ առաջնորդի մահվան մասին: CNN-ի տվյալներով՝ նրա մնացորդները հնարավոր է ծովը նետեն: