|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում «1 թուրք զինվորական է մահացել, 3-ը վիրավորվել են». հայտնում է cnnturk.com-ը:
ԶԼՄ-ի տվյալներով՝ «հրետանավոր, սերժանտ Ահմեթ Թոփչուն տանջալի մահի է արժանացել»: Թուրքիայի պաշտպանության նախարարը ցավակցական ուղերձ է հղել:
Նախարարը նշել է նաև, որ «հակառակորդի կորուստների թիվը հասել է 277-ի»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Թուրքական բանակին աջակցում է «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը: Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության սկսվելուց ի վեր «վերացվել է 109 ահաբեկիչ»։ Խոսքը ՔԱԿ-ի անդամների մասին է: