|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իշխանությունների հասցեին մամուլում քննադատություններ են շրջանառվում՝ 8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն հասցրել են հողատարածքներ ձեռք բերել։ Լրագրողներն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքվել են թե ինչպես է ձեռք բերել նոր մեքենան ու բնակարանը։
ԱԺ նախագահը պատասխանել է․
«Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով: Ժամկետը լավ չեմ հիշում՝ դա առաջին փոխվարչապետի պաշտոնի հետ համընկա՞վ, թե՞ արդեն ԱԺ նախագահ էի, հեղափոխությունից հետո էր: Ես ունեի 1 սենյականոց բնակարան, որը վաճառել ենք և այդ գումարն օգտագործելով որպես կանխավճար՝ ձեռք բերել մեծ բնակարան, էլի հիպոտեկային վարկով: Սա է, մյուսների մասին չգիտեմ»։