|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ես համաձայն չեմ, որ մենք նստենք՝ տարբեր խորհրդակցություններով կայացնենք որոշումներ, հետո նախարարը գնա, ասի՝ դե լավ, խոսացինք, անցավ, գնաց, չկա տենց բան: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ:
«Այն, ինչ խոսացվել է, սկզբունքները պահվել են, պետք է ճշգրիտ կիրառվեն: Նախորդ դռնփակ նիստում էլ այդպես եղավ. Օրինակ՝ վարչապետը հայտարարություններ է անում, որ 2020 թվականին այսպիսի խնդիր ենք լուծում, հետո պարզվում է բյուջեի նախագծում դա արտահայտված չէ: Այ քեզ բան: Սա հո ստեղծագործական ինքնագործունեության խմբակ չի՞: Հակառակ դեպքում՝ ինչի՞ ենք ոստիկանության, ՊԵԿ-ի, մյուսների արտաբյուջեները փակել»,- ասաց նա: