|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 71 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայներով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ժամանակին կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Պատգամավորի կարծիքով՝ բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ իրենց խմբակցությունն այս նախագծին քվեարկելու է ազատ: