|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 2-ին Հունաստանում աշխատավորների արհմիությունը գործադուլ է անցկացնում՝ բողոքելով աշխատանքային օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունների դեմ, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Աշխատանքի դուրս չեն եկել տրանսպորտային համակարգի, բանկերի, ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները:
Գործադուլի պատճառով կաթվածահար վիճակում է հասարակական տրանսպորտի, ինչպես նաեւ լաստանավերի երթեւեկությունը, որոնք կապում են Հունաստանի բազմաթիվ կղզիներն ու մայրցամաքային մասը: Սակայն նշվում է, որ գործադուլը ոչ մի կերպ չի ազդի օդանավակայանների աշխատանքի վրա: