|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Դատական համակարգի բարելավման համար Հայաստանի կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը կստանան ընդհանուր առմամբ 3 մլն եվրո, որն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարին, դրա կանխարգելմանը, դատական, արդարադատության համակարգերի բարեփոխումներին, արդարադատության մատչելիությանը, հատկապես խտրականությունից ու ատելության խոսքից տուժածներին:
Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանն ուղղված այս ծրագրի առաջին մասն անցկացվել է 2015-2018 թվականներին, իսկ, ահա, 2019 թվականի սկզբում մեկնարկել է եռամյա երկրորդ փուլը: Եվ հենց այս փուլի իրականացման համար է 3 մլն եվրոյի չափով գումար տրվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։