|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ եղել է ռազմավարական զորավարժության շրջանակում Երևան քաղաքում զորքերի լրահամալրում իրականացնող հենակետերից մեկում, հետևել պատերազմական ժամանակահատվածում զորահավաքային ռեսուրսով լրակազմվող զորամասերը համալրել պատրասվող զինապարտների հավաքագրման աշխատանքներին, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և Երևանի քաղաքապետ շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին պետական նշանակության զորավարժանքին մասնակցելու պատրաստակամություն համար, բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթել նախորոշված զորամասերը համալրելու մեկնող զինապարտներին: