|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացվում են պլանային միջոցառումներ զինված ուժերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, կիրառման խնդիրների և փոխգործակցության հարցերի ճշտման նպատակով, այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հղկվում և հստակեցվում են յուրային զորքերի կողմից ամուր ու հզոր պաշտպանության կազմակերպման, հակառակորդի ցանկացած ագրեսիայի դիմագրավման հարցերը: ՀՀ զինված ուժերն ապահովել ու շարունակում են ապահովել բնակչության անվտանգությունն ու սահմանների անձեռնամխելիությունը, և հակառակորդի ցանկացած ոտնձգությանը հայկական կողմը պատրաստ է պատասխանել անհամաչափ պատժիչ գործողություններով: