|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին, այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: