|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետությունում անցկացվող զորահավաքի մասնակիցների հետ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նույն օրը նախագահը հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի զորահավաքի կառավարման կետում և քննարկել զորահավաքի ընթացքին վերաբերող հարցեր:
Նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին և շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Հանդիպումներին և խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: