|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձված բեռնատար ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակը տարածվել է ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված գազալցակայանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին, որ սպանվել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Կարամելի Հարութ մականվամբ Հարություն Կարագյոզյանի կողմից, որն էլ իր մոտ եղած ատրճանակով ինքնասպան էր եղել։