|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց ձեռք բերելու պահելու և իրացնելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Տավուշի մարզի բնակիչներ 61 և 50-ամյա երկու տղամարդու։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածենր՝ ընդհանուր 18 գրամից ավելի քաշով։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 61-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված զանգվածը տվել է 50-ամյա տղամարդը։
Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։