|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 18-ին, ժամը 12:52-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում` անասնագոմի տանիքում, այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երասխ գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:35-ին, մարվել՝ 16:37-ին:
Այրվել է 720 հակ անասնակեր: