|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նիստի մասնակիցներն այսօր «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում մասնակցել են շարունակական կրթության եւ սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը։
Շրջակա միջավայրի նախարարությունից Yerkir.am-ին հայտնում են, որ Կենտրոնում կվերապատրաստվեն Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային եւ կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ։