|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Quantum of the Seas հսկայական նավը, որի վրա հինգ հազար զբոսաշրջիկ կա՝ Չինաստանից, խարիսխ Է գցել Վլադիվոստոկում. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Շրջագայությունը մեկնարկել է սեպտեմբերի 13-ին Տյանզինում, որտեղից զբոսաշրջիկներն ուղեւորվել են դեպի Ճապոնիայի ափեր՝ Ֆուկուոկա եւ Սակաիմինատո նավահանգիստներ: Վլադիվոստոկ հասնելուց հետո շրջագայությունը կավարտվի սեպտեմբերի 21-ին Տյանզինում։
Quantum of the Seas-ը կառուցվել Է Գերմանիայի Meyer Werft նավաշինարանում եւ ջրարկվել 2014 թվականին: Գրանցման նավահանգիստը Նասաուն Է (Բահմայան կղզիներ):
Նավի երկարությունը 348 մետր է, լայնությունը՝ 41 մետր: Նավի վրա 16 տախտակամած Է, դրանցից 14-ը նախատեսված Է ուղեւորների համար: