|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Հաղորդագրությունում մասնավորապես ասված է, որ Ջուդիթ Ֆարնուորթն իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում զգալի ներդրում է ունեցել: