|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի քննարկման ժամանակ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, որ քրեականացնում են նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը: «Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից»,- նշեց պատգամավորը:
Օրինագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ 2՝, ձեռնպահ՝ 2: