|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, ասված է.
«Հարգելի Էմոմալի Ռահմոն,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
Անկասկած, Տաջիկստանի ժամանակակից պատմության այս նշանակալի օրը երկրի կյանքում արմատական վերափոխումների սկիզբ դրեց, նախանշեց միջազգային համագործակցության առաջնահերթությունները:
Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների՝ բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հենված հարաբերություններն այսուհետ ևս կնպաստեն միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Հարգելի Էմոմալի Ռահմոն,
օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: