|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգից դեմոկրատ կոնգրեսական Դեբ Հաալանդը դարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին։
Նշվում է նաև, որ Դեբ Հաալանդը բնիկ ամերիկացի առաջին երկու կանանցից մեկն է, որը երբևէ ընտրվել է ԱՄՆ Կոնգրես։
Բանաձևին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել հղումով։