|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն Ազգային պաշտպանության համալսարան այցելության ժամանակ կանգնել էր հունապատկան կղզիները որպես թուրքական հողեր պատկերող քարտեզի առջև: Քարտեզում Կրետե կղզուց արևելք ընկած կղզիները ներկայացված են որպես թուրքական. հաղորդում է «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:
«Լուսանկարը ժողովրդի հետ հարաբերությունների խաղ է: Թուրքիան շարունակում է տարածաշրջանում խնդիրներ առաջացնողի դերը կատարել, սակայն Հունաստանը նպատակ չունի արձագանքել նման թեմայի»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը:
