|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է հրաժարական տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ նշելով, որ Վրաստանի կառավարությունը վայր է դնում լիազորությունները:
«Ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ համարում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բախտաձեն։
Ըստ օրենքի՝ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի հաստատումը:
Վարչապետի թեկնածու կարող է առաջարկել այն կուսակցությունը, որն ամենաշատ ձայնն է հավաքել խորհրդարանական ընտրություններում։ Այս դեպքում թեկնածու առաջարկելու իրավունք ունի «Վրացական երազանք»-ը: