|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են քաղաքական երկխոսության ամրապնդմանը, երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի վերաբերյալ հարցերին։
Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը մտքեր են փոխանակել հետաքրքրություն ներկայացնող նաև այլ հարցերի շուրջ։ Այս համատեքստում Սոորոնբայ Ժեենբեկովը խոսել է Ղրղզստանի ներքաղաքական զարգացումների մասին։