|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղրղզստանի Հանրապետության «Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայան: Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը:
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Չոլպոն-Ատա քաղաք է մեկնել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Նիստը կմեկնարկի օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։
Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:
Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: