|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը օգոստոսի 8-ին հանդիպել է Բելառուսի առողջապահության նորանշանակ նախարար Վլադիմիր Կարանիկի (Владимир Караник) հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են առողջապահության, բժշկական և դեղագործական արդյունաբերության ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել 2019թ հունվարին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԲՀ կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։