|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երևանում օգոստոսի 1-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ճապոնականը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՎՈՒԱՄ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հիդեկի Ույաման (Hideki Uyama):
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընթացքը: Զրուցակիցները քննարկել են հայ-ճապոնական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ զարգացմանը ցուցաբերվող բազմաբնույթ օգնության կապակցությամբ:
Ճապոնական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին, տարբեր բնագավառներում կարողությունների ավելացմանը:
Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափով միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը: