|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը ելույթ է ունեցել «Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները» թեմայով: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության` ոլորտին վերաբերող օրենսդրության առանձնահատկությունները՝ Դավիթ Բեգինյանը առանձնացրել է երկու հիմնական խումբ՝ գույքային և ոչ գույքային կատարողական վարույթները: Այնուհետև անդրադարձել այդ խմբերից յուրաքանչյուրին:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն առանձին հանդիպումներ է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի, Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության ղեկավար Դիմիտրի Կովալենկոյի հետ:
Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ գործընկերության խորացմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: