|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն Ավստրալիայում հանդիպել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թիմ Ուիլսոնի, նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ռեքս Պատրիկի հետ:
Նախարարը ներկայացրել է Արցախի իշխանությունների արտաքին քաղաքականությունը ու այդ համատեքստում նշել, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության ապահովմանը:
Մայիլյանը խոսել է Արցախում ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին եւ կարեւորել Ավստրալիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումն ու երկու երկրի միջեւ տարբեր մակարդակներով գործակցության հաստատումը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը,Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը եւ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը: Ավելի վաղ Մայիլյանը հանդիպել էր նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, իսկ պատվիրակության պատվին դաշնային խորհրդարանում ընդունելություն էր կազմակերպվել: