|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հուլիսի 30-ին հանդիպել է Ռումինիայի հետազոտությունների և նորարարությունների նախարար Նիկոլաե Հուրդուկին (Nicolae Hurduc), տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Կողմերը քննարկել են հետազոտական և զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման հնարավորությունները, «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերի շրջանակներում համագործակցության հեռանկարները` ներառյալ բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչի զարգացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռումինիայի ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրներում կազմակերպվող միջոցառումներին։