|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ որոշում եմ Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Տոնոյանը փոխմարզպետի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականի հուլիսին: