|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ի` զինյալներ նախապատրաստելու նպատակը նավթի և գազի ենթակառուցվածքների ոչնչացումն է, նաեւ` Սիրիայի կառավարական զինուժի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելը. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը. հաղորդում է РИА Новости-ին:
Ըստ նրա՝ ահաբեկիչների մի մասը, անցնելով ամերիկյան պատրաստություն Էթ Թանֆի շրջանում, ամերիկյան օդուժի ուղղաթիռներով տեղափոխվում է Անդրեփրատ, ավելի պատրաստվածները գործուղվում են կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքներ՝ իրավիճակն ապակայունացնելու համար:
«Նրանց խնդիրներն են ոչնչացնել նավթի եւ գազի ենթակառուցվածքները եւ կառավարական ուժերի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնել: Նման խմբերի առկայություն նկատվել է Էս Սուվեդայի, Պալմիրայի եւ Աբու Քեմալի շրջաններում»,- ասել է Ռուդսկոյը: