|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Կիսելով Փոքր Վեդիում ջրի խնդրի հետ կապված բազմաթիվ սպառողների անհանգստությունը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ: Փոքր Վեդիում ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, որի վկայությունը բնակիչների մեծածավալ ջրհորներն են:
«Վեոլիա ջուր» ընկերությունը չի նվազեցրել Փոքր Վեդիին մատակարարվող ջրաքանակը, բայց քանի որ բնակիչները շտապում են լցնել իրենց ջրհորները, ջուրը չի բավականացնում գյուղի բոլոր թաղամասերին: «Վեոլիա Ջուր»-ն աշխատանքներ է իրականացրել նաև խնդրի արմատական լուծման ուղղությամբ:
1000 խորանարդ մետր ծավալ ունեցող գործող Օրվա Կարգավորիչ Ջրամբարի անմիջական հարևանությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվում է ևս մեկը, նույն տարողությամբ, որն ամենայն հավանականությամբ` կգործարկվի արդեն աշնանը: