|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այսպես, հայտով պահանջված 10 կգ պղպեղը և 50 կգ կշռով խնձորն ուղղակի բացակայել են, իսկ 40 կգ միսը մատակարարվել է սառնարանային պայմաններ չունեցող տրանսպորտային միջոցով: Մսի արտաքին տեսքի զննությամբ պարզվել է, որ այն ունի գույնի փոփոխություն, առկա են շագանակագույն կտորներ, տհաճ հոտ, մկաններն ու ջլերը մուգ դեղնավուն են եղել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ համակարգում գործող հաստատություններին մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական և քանակական համապատասխանությունը պայմանագրերով սահմանված տեխնիկական բնութագրերին լինելու է նախարարության համապատասխան բաժինների ուշադրության կենտրոնում: Վերհանված թերությունները ողջամիտ ժամկետում չվերացնելու դեպքում նախարարությունը դիմելու է պայմանագրերով նախատեսված պատժամիջոցներին: