|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների վերաբերյալ: Մասնավորապես` պետական մարմիններում աշխատողների պարգևատրման կարգում կատարվել է փոփոխություն, որը հնարավորություն կտա հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձանց ևս ստանալ պարգևատրումներ:
Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատողների՝ տվյալ կիսամյակի ընթացքում աշխատած ժամանակահատվածը: Նախագծով նախատեսվում է սահմանել հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող, սակայն տվյալ կիսամյակում աշխատած աշխատողների պարգևատրման իրավական հիմքերը: