|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թերեզա Մեյը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին անգամ պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերում էին իր հետագա անելիքներին, քաղաքականության մեջ կանանց դերին: Մեյն ասել է, որ շարունակելու է աշխատել բրիտանական խորհրդարանում՝ արդեն որպես պատգամավոր:
Խորհրդարանում նրան հոտնկայս ծափահարություններով են ճանապարհել, Մեյն էլ հազիվ է զսպել արցունքները: Դրանից հետո նա նաեւ վերջին ելույթն է ունեցել Դաունինգ Սթրիթում, հաջողություն մաղթել իրեն հաջորդող Բորիս Ջոնսոնին՝ նշելով, որ նրա առաջնային խնդիրն է լինելու դուրս բերել երկիրը Եվրամիության կազմից այնպես, որ շահի ամբողջ Միացյալ Թագավորությունը:
Ելույթից հետո Թերեզա Մեյը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհու հետ՝ նրան հանձնելով իր հրաժարականի դիմումը: Բորիս Ջոնսոնն էլ այսօր ավելի ուշ պաշտոնապես կստանձնի վարչապետի լիազորություններն ու կսկսի կառավարություն ձեւավորել: