|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ Թալիշ գյուղում հրավիրել խորհրդակցություն բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների շուրջ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնեցին, որ խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: